06 Նոյ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Շողակաթ»-ի հեռարձակումը դադարեցնելու հարց չի եղել ու չի կարող լինել․ Մխիթար Հայրապետյան

«Շողակաթ»-ի հեռարձակումը դադարեցնելու հարց չի եղել ու չի կարող լինել․ Մխիթար Հայրապետյան

«Շողակաթ»-ը պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու նոր մրցույթին․  ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Օրենքի նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը»,- ասաց նախարարը։

Հայրապետյանը վստահ է, որ «Շողակաթ»-ը մրցույթում զբաղեցնելու է հանրային մուլտիպլեքսում սլոթն ու շարունակելու է հեռարձակվել։

ԲՏԱ նախարարը պնդում է՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու հարց չի եղել ու չի կարող լինել իրենց կառավարության գործունեության առանցքում։

«Չի եղել ու հետագայում էլ չի լինելու որևէ քննարկում, օրակարգային հարց որևէ հեռուստաալիքից ազատվելու»,- ասաց նախարարը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը՝ 58 կողմ, 11 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:

 

 

 

Ռազմագերիներ