26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայաքվե». նպատակ և խնդիրներ

«Հայաքվե». նպատակ և խնդիրներ

«Հայաքվեն»
նախաձեռնել են հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչները՝ Արցախն այլ երկրի մաս
ճանաչելը քրեականացնելու նպատակով։

Քաղաքացիական նախաձեռնություն ձևավորելու և օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու
համար անհրաժեշտ է առնվազն 25 քաղաքացու համատեղ դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Եթե ԿԸՀ-ն գրանցում է այդ նախաձեռնությունը, ապա նախաձեռնողները հնարավորություն ունեն
60 օրվա ընթացքում, ստանալով առնվազն 50 հազար համաքաղաքացու աջակցություն, օրենքի
այդ նախագիծը ներկայացնել Ազգային ժողով»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող
Ավետիք Չալաբյանը:

«Հայաքվեի» նախաձեռնողներն անհրաժեշտ նվազագույն 25-ի փոխարեն 66-ն են։ Նրանց բոլորի
հակիրճ կենսագրության և անցած ճանապարհի մասնրամասները հրապարակված են նախաձեռնության
պաշտոնական կայքում։