
Կալանավորվել է նաև կաթողիկոսի եղբորորդին
Դատարանի որոշմամբ՝ Գարեգին Երկրորդի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեկ ամսով կկալանավորվի․ տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, նույնպես կալանավորվել է մեկ ամսով։
Քրեական վարույթի հիմքում Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի գրառումն է, որտեղ նշված էր, որ նոյեմբերի 1-ին Գևորգ Ներսիսյանը և նրա որդին խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։


