Հայ աշակերտների օլիմպիական հաղթարշավը Ճապոնիայում
Հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներում շարունակում են տպավորիչ
արդյունքներ գրանցել։ Ճապոնիայի Չիբա քաղաքում տեղի ունեցած մաթեմատիկայի հեղինակավոր
օլիմպիադայից ֆիզմաթցիներ Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը վերադարձել են արծաթե,
Վահան Բաղդասարյանը բրոնզե մեդալներով:
Վերջին հնգամայակում տարբեր օլիմպադաներում դպրոցի աշակերտները
զբաղեցրել են տպավորիչ հորիզոնականներ, իսկ միջազգային World’s Best School Prizes
հեղինակավոր մրցույթում ֆիզմաթը՝ «Հաղթահարելով դժվարությունները» անվանակարգում, հայտնվել
աշխարհի տասը լավագույն դպրոցների ցանկում։
Մանրամասները տեսանյութում