05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի հաղթանակը պատերազմում նոր հնարավորություններ է ստեղծել Բաքվի և Թեհրանի միջև համագործակցության զարգացման համար․ Իրանի դեսպան   

Ադրբեջանի հաղթանակը պատերազմում նոր հնարավորություններ է ստեղծել Բաքվի և Թեհրանի միջև համագործակցության զարգացման համար․ Իրանի դեսպան  

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցերն Ադրբեջան նշանակալի արդյունքներ են տվել երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում․ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն Նախիջևան այցի ժամանակ։

Դեսպանի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի նախագահը երկու անգամ այցելել է Ադրբեջան։

«Այս այցելությունների և հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել շատ դրական պայմանավորվածություններ, և հարաբերություններն է՛լ ավելի են ամրապնդվել։ Այս պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարաբերություններին»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի հաղթանակը պատերազմում նոր հնարավորություններ է ստեղծել Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության զարգացման համար։

Նա ընդգծել է, որ Նախիջևանը հատուկ տեղ է զբաղեցնում երկու երկրների հարաբերություններում։

Ռազմագերիներ