05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում խոզի երիկամը փոխպատվաստել են մարդուն

ԱՄՆ-ում խոզի երիկամը փոխպատվաստել են մարդուն

ԱՄՆ-ում մեկնարկել է խոզի երիկամների՝ մարդկանց փոխպատվաստման առաջին կլինիկական փորձարկումը գրում է Euronews-ը։

Գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամներ արտադրող United Therapeutics ընկերությունը հայտարարել է, որ ուսումնասիրության շրջանակում առաջին փոխպատվաստումը հաջողությամբ իրականացվել է Նյու Յորքի NYU Langone Health բժշկական կենտրոնում:

Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ eGenesis-ը, պատրաստվում է առաջիկա ամիսներին սկսել խոզի երիկամի սեփական կլինիկական փորձարկումները:

Ուսումնասիրության մասնակցի ինքնությունը պաշտպանելու նպատակով հետազոտողները չեն հրապարակում տեղեկություններ այն մասին, թե երբ է տեղի ունեցել վիրահատությունը։

Նյու Յորքի համալսարանի բժիշկ Ռոբերտ Մոնտգոմերին, որը ղեկավարում է փոխպատվաստման թիմը, ասել է, որ կան այլ բուժառուներ ևս, որոնք ցանկանում են մասնակցել հետազոտությանը։

Նշվում է, որ սկզբնական փուլում ուսումնասիրության մեջ ներառված կլինի վեց մարդ եթե ամեն ինչ լավ ընթանա, այն կարող է ընդլայնվել մինչև 50-ի։

Ռազմագերիներ