05 Նոյ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջերմ հանդիպումից օրեր անց ՔՊ-ականները հայտարարում են Վրաստանի իշխանության ոչ լեգիտիմ լինելու մասին․ Արթուր Խաչատրյան

Ջերմ հանդիպումից օրեր անց ՔՊ-ականները հայտարարում են Վրաստանի իշխանության ոչ լեգիտիմ լինելու մասին․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրում է․

«Փաշինյանն ու Կոբախիձեն Թբիլիսիում ջերմ հանդիպում են ունենում, իսկ մի քանի օր հետո նիկոլական պատգամավորները փաստորեն հայտարարում են, որ Վրաստանի իշխանություն ինքնահռչակ է ու, ըստ այդմ, ոչ լեգիտիմ»։

Հիշեցնենք, որ իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները Եվրանեսթի շրջանակներում կողմ էին քվեարկել մի բանաձևի, որ հարցականի տակ է դնում Վրաստանի իշխանության լեգիտիմությունը։

Ռազմագերիներ