26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոլարն անկում է ապրել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումից առաջ

Դոլարն անկում է ապրել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումից առաջ

Դոլարը թուլացրել է իր դիրքերն այլ համաշխարհային արժույթների նկատմամբ՝ ԱՄՆ մակրոտնտեսական տվյալների հրապարակումից առաջ, որոնք Դաշնային պահուստային համակարգը հաշվի է առնում դրամավարկային քաղաքականությունը սահմանելիս։

Եվրոն դոլարի նկատմամբ աճել է մինչև 1.1493 դոլար՝ նախորդ փակման 1.1483 դոլարի համեմատ, մինչդեռ դոլարը նվազել է մինչև 153.52 իեն՝ նախորդ փակման 153.66 իենի համեմատ․ այս մասին են վկայում վաճառքի տվյալները։

Դոլարի ինդեքսն ԱՄՆ վեց առևտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ նվազել է 0.08%-ով՝ հասնելով 100.13-ի։

Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ում մասնավոր ընկերություններում աշխատատեղերի թիվը հոկտեմբերին աճել է 25,000-ով։ Երկրի ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ինդեքսը հոկտեմբերին աճել է մինչև 50.8%՝ սեպտեմբերի 50%-ի համեմատ։

Ռազմագերիներ