05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դժբախտ պատահարի հետևանքով բժիշկ է մահացել․ ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի

Դժբախտ պատահարի հետևանքով բժիշկ է մահացել․ ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի

Դժբախտ պատահարից մահացել է Հանրապետական ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նարեկ Արամի Շահբազյանը․ այս մասին գրառում է կատարել Silk Medical Armenia-ի գործադիր տնօրեն Լուսինե Մարտիրոսյանը։ 

«Ժամեր առաջ կյանքից անժամանակ հեռացավ մեր լավագույն ընկերը, Հայաստանի լավագույն գինեկոլոգներից մեկը, եզակի մարդկային որակներով օժտված մարդկանցից մեկը՝ Նարեկ Արամի Շահբազյանը», – ասված է գրառման մեջ։

Նարեկ Շահբազյանը սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, այնուհետև աշխատել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում»՝ Հանրապետական ծննդատանը։ Ամուսնացած էր 2009 թվականից, 3 երեխայի հայր է։

«Նրա անսպասելի հեռացմամբ մենք կորցրինք ոչ միայն լավ մասնագետի, այլև ազնիվ, հոգատար ու մեծատառով Մարդու։ Նարեկը բոլորիս հիշողության մեջ կմնա որպես բարի խոսքով, ժպիտով ու անկեղծ հոգով մարդ, ով իր գործով և վերաբերմունքով հպարտություն էր տալիս շրջապատին»,- հայտնել են հիվանդանոցից։

Ռազմագերիներ