05 Նոյ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում տղամարդը գոռացել է «Ալլահ Աքբար» ու վրաերթի ենթարկել հետիոտներին

Ֆրանսիայում տղամարդը գոռացել է «Ալլահ Աքբար» ու վրաերթի ենթարկել հետիոտներին

Ֆրանսիայում 35-ամյա վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Տասը մարդ վիրավորվել է, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում։

Ինչպես գրում է Le Figaro-ն, դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Օլերոն կղզում։

Դատախազությունը հայտարարել է, որ վարորդի գործողությունները համարում է «դիտավորյալ», քանի որ ձերբակալության ժամանակ տղամարդը գոռացել է «Ալլահ Աքբար»։ Սակայն գործակալությունը պարզաբանել է, որ հանցագործության դրդապատճառը դեռևս պարզված չէ։

Հայտնի է, որ ձերբակալվածը բնակվում է Ֆրանսիայում։ Նա նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված խնդիրների համար։

Ձերբակալությունից առաջ տղամարդը փորձել է հրկիզել իր մեքենան։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ բեռնախցիկում հայտնաբերվել են գազի բալոններ։ Նրան մեղադրանք է առաջադրվել «սպանության փորձի» համար։

Դեպքի վայր է ժամանել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

Ռազմագերիներ