
Հյուսիսային Կորեան 10,000 զինվոր կուղարկի Ռուսաստան
Հյուսիսային Կորեան սկսել է հազարավոր զինվորներ ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայում իր «հատուկ գործողության տարածքում» վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար․ գրում է lenta.ru-ն՝ Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության տվյալներին հղումով։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստան կժամանի հյուսիսկորեական բանակի ինժեներային զորքերի մոտ 5000 զինվոր։ Նրանց կհանձնարարվի ենթակառուցվածքների վերականգնումը։ Հյուսիսկորեացի ևս 1000 զինվոր կմասնագիտանա ականազերծման գործում։
Նշվում է, որ Փհենյանն ընդհանուր առմամբ Ռուսաստան կուղարկի մինչև 10,000 զինվոր։


