25 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բողոքի ակցիա՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Բողոքի ակցիա՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա արեցին՝
միջազգային կառույցի ուշադրությունն Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին վրա
սևեռելու համար։  Պահանջը մեկն է՝ բացել Լաչինի միջանցքը։

Ակցիային մասնակցում էր նաև մարդու իրավունքների նախկին պաշտպան
Լարիսա Ալավերդյանը։

«ՄԱԿ-ի կանոնադրության մեջ 35-րդ հոդվածն ասում է՝ անկախ նրանից
պետությունը ՄԱԿ-ի անդամ է, թե՝ ոչ, կարող է դիմել ՄԱԿ-ին, եթե իրեն վտանգ է սպառնում»,-
իր ելույթում նշեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ալավերդյանի խոսքով՝ բացի ՄԱԿ-ից, ստեղծված իրավիճակին պարտավոր
է արձագանքել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

«Բա ո՞ւր են իրենք, 30 հազար արցախցին երեխա չի՞»,- նշեց Ալավերդյանը։

Ակցիային մասնակցում էին նաև արցախցի երեխաները, որոնք հավաքի ընթացքում
երգեցին Արցախի հիմնը։ Թեև ՄԱԿ-ի գրասենյակի որևէ աշխատակից չմոտեցավ ցուցարարներին,
երեխաները դիմեցին կառույցի հայաստանյան գրասենյակի նախագահին և տեղեկացրին, որ նամակ
են փոխանցելու։

  «Մենք Ձեզ հանձնում ենք նամակ և ավարտում ենք այսօրվա ակցիան․
նամակը հանձնում ենք և սպասելու ենք Ձեր պատասխանին, գալու ենք պատասխանի հետևից»,-ասացին
ցուցարարները։