
ԱՄՆ-ում «շաթդաունը» տնտեսությանը շաբաթական արժենում է մոտ 15 միլիարդ դոլար․ Bloomberg
ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը՝ «շաթդաունը», տնտեսությանը շաբաթական արժենում է մոտ 15 միլիարդ դոլար․ գրում է Bloomberg-ը։
«Շաթդաունի» հետևանքով 650․000 դաշնային աշխատակից մնացել է առանց աշխատավարձի։
Ընթացիկ դադարեցումը նախորդներից ավելի վտանգավոր է, քանի որ ԱՄՆ տնտեսությունն այժմ ավելի անկայուն է, գրում է լրատվամիջոցը։
ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցումը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը՝ գերազանցելով 2018-2019 թվականներին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում սահմանված ռեկորդը։


