22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ բոլոր գրոսմայստերները խաղացել են ոչ-ոքի, հաղթողները կորոշվեն վաղը

Հայ բոլոր գրոսմայստերները խաղացել են ոչ-ոքի, հաղթողները կորոշվեն վաղը

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով․ տեղեկացնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

«Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում: Գաբրիել Սարգսյանը կխաղա գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել), Շանթ Սարգսյանը՝ գրոսմայստեր Ջորջ Կորիի (Պերու), Ռոբերտ Հովհաննիսյանը` գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի (Հնդկաստան), Հայկ Մարտիրոսյանը` գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի (ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ) հետ:

Երկրորդ խաղափուլի թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: Խաղերին կարող եք հետևել այստեղ»,- ասված է Ֆեդերացիայի հաղորդագրությունում։

 

 

Ռազմագերիներ