
Համադրված և ներդաշնակ գործակցելը հրամայական է․ Արամ Վեհափառ
Արամ Առաջինը հանդիպում ու զրույց է ունեցել Կալիֆորնիայի քույր կազմակերպությունների ու միությունների հետ․ հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։
Վեհափառը նշել է, որ բոլոր կազմակերպություններն էլ գաղութային կյանքի մաս են, հետևաբար ներդաշնակ և համադրված գործակցելը հրամայական է։
«Անհրաժեշտ է, որ ամեն կառույց-կազմակերպություն ճշտի իր առաջնահերթությունները՝ ընդհանրացումներից և կրկնություններից խուսափելու համար։ Կարևոր է, որ կառույցների գործունեությունը համապատասխանի տվյալ համայնքի կարիքներին ու սպասումներին»,- ընդգծել է Արամ Առաջինը։


