25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի կողմ դրե՛ք տարաձայնությունները,, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք․ Արցախի պետնախարար

Մի կողմ դրե՛ք տարաձայնությունները,, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ողջունել է
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման
ակցիաները։

«Դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ
բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ
քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը
դադարեցնելու ուղղությամբ:

Կանգնեք այդ պատասխանատվությունը ստանձնած
արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները
և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում
եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք»: