06 Նոյ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերժ Սարգսյանին ուղղված կեղծ մեղադրանքները քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում․ Տիգրան Աբրահամյան

Սերժ Սարգսյանին ուղղված կեղծ մեղադրանքները քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում․ Տիգրան Աբրահամյան

Սերժ Սարգսյանի դեմ իշխանության 2-օրյա գրոհների` քաղաքական իշխանության, քննչականի, դատախազության «ճակատամարտերի» հետևանքով, ՀՀ 3-րդ նախագահի դեմ «արխիվային» գործ թարմացվեց, իսկ նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեցգրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նոր մեղադրանքի հիմքում դեռևս 2019 թվականին, այսպես կոչված, պարզաբանված հարց էր, իսկ գործով ցուցմունք տվողը դեռ նախաքննության փուլում էր հրաժարվել դրանից՝ այն համարելով թարգմանչական` իր կողմից տեխնիկական խնդիր:

Լսարանին տեսարաններ մատուցելու և տարիների ընթացքում նախագահ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում, որն իրավական առումով նոր վախճանն է ունենալու, ինչ մյուս գործերը»,- գրել է նա:

Ռազմագերիներ