
Մեզ վստահեցրել են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Համադանի համալսարանի ուսանողների խմբի հետ հանդիպմանն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին». գրում է Tasnim News-ը:
«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն, և կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է: Մենք անմիջական կապի մեջ ենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ, և մեզ վստահեցրել են, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի: Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին»,- նշել է Արաղչին:


