15 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության նախագահը»․ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների առաջնորդներին

«Խաղաղության նախագահը»․ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների առաջնորդներին

Սպիտակ տանը տեղի է ունեցել «Կենտրոնական Ասիա + ԱՄՆ» (C5+1) գագաթնաժողովը, որի ժամանակ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահները հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Թրամփի հետ խոսել են ռուսերեն: Շավքաթ Միրզիյոևը Թրամփին անվանել է «խաղաղության նախագահ»։

«Իրականում, ոչ մի ամերիկյան նախագահ երբեք այսպես չի վերաբերվել Կենտրոնական Ասիային։ Ես անձամբ և իմ բոլոր գործընկերները շատ շնորհակալ ենք։ Մենք իսկապես զգացինք Ձեզանից նման ուշադրություն, և սա մեզ համար շատ բան է նշանակում։ Շատ շնորհակալ եմ դրա համար», – ռուսերեն ասել է Միրզիյոևը։

Միակ մարդը, որը Թրամփին դիմել է անգլերեն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է եղել։

«Ես խորապես համոզված եմ, որ Դուք ուժեղ առաջնորդ եք, պետական ​​գործիչ։ Ձեր ղեկավարությամբ Ամերիկան ​​թևակոխել է նոր ոսկե դարաշրջան», – ասել է Տոկաևը։ Նա նաև նշել է, որ Թրամփի քաղաքականությունը «ոգեշնչել է» իրեն կառուցել ուժեղ Ղազախստան՝ հիմնված օրենքի և կարգուկանոնի ըմբռնման վրա։

Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Թրամփը և Տոկաևը ողջունել են Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև ավելի քան 17 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրերի կնքումը։

Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ քննարկել է նաև տնտեսական հարցեր։  Նշվել է, որ ակտիվացնում են բարձր տեխնոլոգիական սարքերի, այդ թվում՝ սմարթֆոնների, էլեկտրական մեքենաների և կործանիչների համար անհրաժեշտ հազվագյուտ մետաղների որոնումը․ գրում է Associated Press-ը։

 

Ռազմագերիներ