
Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում․ Թաթոյան
Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Իմ կարծիքով՝ օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները: ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026-ի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցներ»,- նշել է Թաթոյանը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ադրբեջանի «ՀԿ-ներին պետական աջակցության գործակալության» գործադիր տնօրեն Այգյուն Ալիևան երեկ հայտնել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ նախագծերի թիվը երկրում 2022 թվականի 24-ից աճել է մինչև 51՝ 2025 թվականին, և այս հարցը կմնա առաջնահերթություն 2026 թվականի համար։


