
Վաշինգտոնի մոտակայքում գտնվող ռազմաբազա է առաքվել սպիտակ փոշի պարունակող փաթեթ․ կան հոսպիտալացվածներ
Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաբազայում մի քանի մարդ հոսպիտալացվել է սպիտակ փոշի պարունակող կասկածելի փաթեթի առաքումից հետո․ գրում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրների։
Նախազգուշական միջոցառումների շրջանակում շենքից, որտեղ բերվել է փաթեթը, և հարակից կառույցից մարդիկ տարհանվել են։
Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկության՝ կյանքին անմիջական սպառնացող վտանգ չկա։ Նյութի բաղադրությունը դեռևս չի որոշվել, սակայն վտանգավոր նյութերի մասնագետները նախնական եզրակացության են եկել, որ այն վտանգ չի ներկայացնում։
Ըստ հեռուստաընկերության՝ փաթեթը նաև պարունակել է քաղաքական քարոզչություն պարունակող նյութեր։
Էնդրյուսի ռազմական բազան գտնվում է Վաշինգտոնի մոտակայքում և օգտագործվում է ամերիկյան առաջնորդի, փոխնախագահի և ԱՄՆ վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների ավիափոխադրումների համար։


