27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդան Ղուկասյանին տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանը ABC media-ին մանրամասներ է հայտնել

Վարդան Ղուկասյանին տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանը ABC media-ին մանրամասներ է հայտնել

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց  Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Այս պահին ես գնում եմ քրեակատարողական հիմնարկ, հասկանամ` ի՞նչ է կատարվում։ Փաստաթղթերն ինձ դեռ չեն տրամադրվել։ Չգիտեմ՝ ի՞նչ են ախտորոշել, ի՞նչ վիճակ է։ Ինքն ունի շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ։ ՔԿՀ-ը թե ինչ հիմքով են տարել, չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ երեկ կորոնարոգրաֆիա են կատարել»,- հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ Փոստանջյանը ABC Media-ին տեղեկացրել էր, որ կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, որը արդեն 19 օր է գտնվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

«Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վարդան Ղուկասյանն ունի շաքարային դիաբետ, երեկ կեսօրին բարձրացել է շաքարը՝ հասնելով մինչև 19։ Այդ ընթացքում սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկը ստուգել է, առիթմիայի երևույթ է գրանցել։ Իր նախաձեռնությամբ՝ շտապօգնություն են հրավիրել և տեղափոխել բժշկական կենտրոն»,- ասաց Փոստանջյանը։

 

Ռազմագերիներ