
Ես ատում եմ դա․ 79-ամյա Շերը խոսել է ծերության մասին
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ամերիկյան հեռուստաշոուներից մեկում խոսել է ծերացման մասին՝ ասելով՝ «ես ատում եմ դա»․ գրում է People-ը։
79-ամյա երգչուհու հետ զրույցի ժամանակ 70-ամյա հեռուստահաղորդավարուհի Գեյլ Քինգը նշել է, որ ինքը ծերացման հետ կապված որևէ անհանգստության զգացում չունի: Այնուհետև նա հարցրել է աստղին, թե արդյոք նա ունի որևէ անհանգստություն։
«Այո, ես ատում եմ դա: Եվ սա այն դեպքում, երբ ես գրեթե 10 տարի մեծ եմ քեզանից»,- կատակել է երգչուհին։


