
Գինու խմորման փուլում գործածվող սարքը ներկայացրել են որպես ահաբեկչություն նախապատրաստելու ապացույց․ Կարեն Վրթանեսյան
Քնչական կոմիտեն հանրությանը մոլորեցնում է․ գրել է մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«ՔԿ-ի մամուլի հաղորդագրություններից մեկում՝ որպես ահաբեկչության նախապատրաստության ապացույց, ներկայացվել էր «հիդրոփակաղակ» կոչված սարքը, որը կիրառվում է … գինու խմորման փուլում։ Ազատ վաճառվում է Wildberries-ում և այլուր։
Կից դնում եմ տեսանյութ, որում երևում է հիդրոփակաղակի աշխատանքը գինու խմորման ընթացքում։
Այս գրառումը ցույց տվեք այն մարդկանց, որոնք հավատում են քննչականի և ռեպրեսիվ մյուս կառույցների պաշտոնական հաղորդագրություններին։ Կարևոր է, որ այսպիսի ամեն սուտ, ամեն մանիպուլյացիա ջախջախվի»,- գրել է նա։


