23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերականգնո՞ւմ, թե՞ վանդալիզմ․ Գագիկ Առաջինի արձանի պատմությունը

Վերականգնո՞ւմ, թե՞ վանդալիզմ․ Գագիկ Առաջինի արձանի պատմությունը

Երբ Պատմության թանգարանի բակում գտնվող Գագիկ Ա արքայի արձանը սկսեցին «վերականգնել», երևանցիներից շատերն անգամ չնկատեցին, որ թագավորի կերպարը բառացիորեն փոխված է։

Մի քանի օր անց արձանի գույնը, փայլն ու տեսքը դարձան հանրային քննարկման թեմա։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը առաջիններից էր, որ բացահայտեց՝ արձանը վնասվել է անփույթ լվանալու հետևանքով, սակայն ամենասուր արձագանքը հնչեց հենց քանդակագործի ընտանիքից։

Հրաչյա Գալստյանի որդին՝ Ցոլակ Մլքե-Գալստյանն ասում է՝ այն, ինչ կատարվել է Գագիկ արքայի արձանի հետ, ոչ թե վերականգնում է, այլ ներկիր ինքդ որակի մանկական աշխատանք։

Պատմության թանգարանը, սակայն, այլ տեսակետ ունի։ Թանգարանի հայտարարությունում նշվում է, որ արքայի գիպսե արձանը ամրակայվել և բարեկարգվել է՝ թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնագետների մասնակցությամբ։

Ռազմագերիներ