27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդան Ղուկասյանը պահվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում․ Գյումրիի ավագանու անդամ

Վարդան Ղուկասյանը պահվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում․ Գյումրիի ավագանու անդամ

Վարդան Ղուկասյանը, որը պահվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին․ ահազանգում է Գյումրիի «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանը։

«Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։

Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ, պահանջում եմ՝

  1. Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,
  2. Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,
  3. Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»,- Facebook-ի իր էջում գրում է Անանյանը։
Ռազմագերիներ