
Telegram-ի օգտատերերը բողոքում են զանգվածային խափանումից
Հայտնի Telegram հաղորդագրությունների հավելվածի աշխատանքը խափանվել է։ Օգտատերերը բողոքում են, որ չեն կարողանում տեսանյութեր և որոշակի ֆայլեր ներբեռնել։ Սա տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 8-ին․ գրում են լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդվում է, որոշ օգտատերեր այսօր առավոտյան Telegram-ի աշխատանքում խնդիրների են բախվել։ Շատերը հայտնել են, որ մեդիա ֆայլերը չեն բացվում։ Նմանատիպ խնդիր է նկատվել նաև տեսանյութերի հետ. որոշների մոտ դրանք պարզապես չեն բեռնվում։
Պատճառը դեռ անհայտ է։ Հաղորդագրությունների հավելվածի վարչակազմը չի մեկնաբանել իրավիճակը։


