Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության շահերին
ԱՄՆ-ն չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը,
դա կհակասեր ԱՄՆ շահերին. ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու
Միլլերը՝ մեկնաբանելով Ջեյմս Օ’Բրայենի այցն Ադրբեջան։
«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների
դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք
շարունակում ենք համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք՝ որտեղ
ունենք մտահոգություններ։ Մենք նաև շարունակում ենք համագործակցել նրանց հետ՝ կոչ անելով
ձգտել Հայաստանի հետ կայուն խաղաղության», – ասել է Միլլերը։