27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ գրոսմայստերները դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Հայ գրոսմայստերները դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ: Երրորդ փուլում Արոնյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ․ տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան։

«Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը ևս դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ: Երրորդ փուլում Գաբրիելը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ: Նույն փուլում Շանթը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։

 

 

 

 

 

Ռազմագերիներ