27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Համբարձումյանին ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից, նա քաղբանտարկյալ է․ փաստաբան

Դավիթ Համբարձումյանին ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից, նա քաղբանտարկյալ է․ փաստաբան

Անդրադառնալով դատավոր Ժորա Չիչոյանի մեկնաբանությանը, որ Դավիթ Համբարձումյանի գործով ինքը ոչ մեկից հրահանգ չի ստացել և իբրև գործը քննել է օբյեկտիվության սահմաններում, Մասիսի կալանավորված քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը Facebook-ի իր էջում գրում է․

«Ժ. Չիչոյա՛ն,

Մի փորձեք ստեղծել արդարադատություն իրականացնելու սին «ՊԱՏՐԱՆՔ», լավ կլինի առհասարակ չխոսեք այդ թեմայից։ Այդ դատական ակտն աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ, դուք դա շատ լավ գիտեք։

Գործում առկա տեսանյութը, որպես օբյեկտիվ ապացույց, բոլորն են տեսել, դրանում հստակ երևում է օբյեկտիվ իրավիճակը և Դ. Համբարձումյանի դատավճռի ոչ օբյեկտիվ լինելը: Ավելին, գործում առկա էին նաև մի շարք վկաների արդարացնող ցուցմունքներ:

Դատական ակտում գեթ մեկ պատճառաբանություն և վերլուծությում առկա չէ ո՛չ տեսանյութի մասին, ո՛չ ՀՀ դատական պրակտիկայում այդ հոդվածով վերջին 15 տարվա ընթացքում ԱՄԵՆԱԽԻՍՏ պատիժը նշանակելու վերաբերյալ, ո՛չ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլև հիմնավոր իրողություն է այն, որ Դ. Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից: Դավիթը քաղբանտարկյալ է»։

 

 

Ռազմագերիներ