15 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել պատմության մեջ ամենաերկար շաթդաունը

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել պատմության մեջ ամենաերկար շաթդաունը

ԱՄՆ սենատորները երկկուսակցական համաձայնության են եկել՝ ԱՄՆ պատմության մեջ կառավարության ամենաերկար շաթդաունը դադարեցնելու համար, որը տևել է 40 օր․ հաղորդել է BBC-ն։

ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն փակ է մնացել մեկ ամսից ավելի՝ Կոնգրեսի կողմից պետական ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության չգալու պատճառով։

Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում և ավարտվել է 2019 թվականի հունվարին։

«Կարծես թե, մենք մոտենում ենք շաթդաունի ավարտին: Դուք շատ շուտով կիմանաք», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա ստորագրվի Թրամփի կողմից՝ գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։

Ռազմագերիներ