29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում հնդիկ աշխատողների մեծ ներհոսք է սպասվում․ The Economic Times

Ռուսաստանում հնդիկ աշխատողների մեծ ներհոսք է սպասվում․ The Economic Times

Ռուսաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են աշխատուժի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել դեկտեմբերին կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովում․ գրում է ТАСС-ը՝ The Economic Times-ին հղումով։

Ըստ թերթի՝ համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանում հնդիկների թվի աճին առաջիկա տարիներին։

Հնդիկ աշխատողներն աշխատանք են գտնում Ռուսաստանում հիմնականում շինարարության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում, սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Ռուսաստանում աճում է մեքենաշինության և էլեկտրոնիկայի որակավորված մասնագետների պահանջարկը։

Մինչև 2025 թվականի վերջը Ռուսաստանում աշխատանքի կանցնի ավելի քան 70,000 հնդիկ՝ համաձայն Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության սահմանած քվոտայի։

Ռազմագերիներ