
Արցախում համաժողովրդական ընդվզում է
Հայկական երկրորդ հանրապետությունում համաժողովրդական
շարժում է: 7 ամիս է արցախցին ապրում է ներքին ռեսուրսների հաշվին։Մեկ ամիս է, ինչ մեր հայրենակիցները լիակատար շրջափակման մեջ են։ Մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակով սնունդ։ Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի ու բժշկական օգնության հասանելիության խնդիր։