26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն իր գործարկած նոր տեսակի վիզայով փորձում է ԱՄՆ-ից «խլել» ՏՏ ոլորտի աշխատակիցներին  

Չինաստանն իր գործարկած նոր տեսակի վիզայով փորձում է ԱՄՆ-ից «խլել» ՏՏ ոլորտի աշխատակիցներին  

Չինաստանի կառավարությունն առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար դառնալու հարցը դարձրել է գերակա խնդիր․ գրում է Euronewsը։ 

Հնդիկ Վաիշնավի Սրինիվասագոպալանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխատում։ Նա աշխատել է Հնդկաստանում և Միացյալ Նահանգներում, իսկ այժմ աշխատանք է փնտրում Չինաստանում։ Պեկինի նոր K-վիզա ծրագիրը, որը նախատեսված է գիտության և տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների համար, կարող է նման մարդկանց երազանքն իրականություն դարձնել։

Անցյալ ամիս Պեկինի ներդրած K-վիզան Չինաստանի կողմից առաջատար տեխնոլոգիաների մրցավազքում ԱՄՆ-ին հասնելու ջանքերի մաս է։ Չինական վիզայի նոր տեսակը ներդրվել է ի հակադրություն ամերիկյան H-1B ծրագրի։ H-1B-ն Միացյալ Նահանգներում ոչ ներգաղթային վիզայի տեսակ է, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին աշխատանքի ընդունել օտարերկրյա մասնագետների։

«Չինաստանի K-վիզան համարժեք է ԱՄՆ-ի H-1B վիզային»,- ասում է Սրինիվասագոպալանը՝ հավելելով, որ չինական վիզան «ինձ նման մարդկանց համար լավ տարբերակ է»։

Նշվում է, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողների և գիտնականների նկատմամբ ավելի խիստ քաղաքականությունը, այդ թվում՝ H-1B վիզայի վճարի բարձրացումը մինչև 100,000 դոլար, որոշ մասնագետների և ուսանողների դրդում է մտածել ԱՄՆ-ից այլ շուկաներ տեղափոխվելու մասին։

Ռազմագերիներ