
Համբարձումյանի դատավճիռը կապ չունի արդարադատության հետ, նա քաղբանտարկյալ է․ փաստաբան
Դավիթ Համբարձումյանի դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ, վերջինս դասական քաղբանտարկյալ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Այսպես ԵԿԴ/0039/01/13 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ վերջինս մեղադրվել է՝
1) ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն)
2) ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն)
3) ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խոշոր չափով թմրամիջոցի շրջանառություն)
Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չարձագանքել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»,- նշել է Պապոյանը։


