21 Նոյ
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրաչյա Աճառյանի 150-ամյակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց օրացույցում

Հրաչյա Աճառյանի 150-ամյակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց օրացույցում

Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը որոշում է կայացրել ընդգրկել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ․ օրացույցում․ տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

«1998 թվականից ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության ներկայացրած 31 հոբելյանական տարեթիվ»,- ասված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Ռազմագերիներ