27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կյանքի խոսք» հավաքատեղիում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

«Կյանքի խոսք» հավաքատեղիում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

Քննչական կոմիտեից ABC Media-ին հաստատեցին լուրը, որ օրերս Թբիլիսյան խճուղում գտնվող «Կյանքի խոսք» հավաքատեղու նախասրահում դանակահարություն է տեղի ունեցել։ Սակայն Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով վարույթ չի նախաձեռնվել։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» հավաքատեղու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։

Տուժածը տեղափոխվել է «Երևան» բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

 

Ռազմագերիներ