Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալաքի տակ
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ
Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման
միջոցը փոխելու վերաբերյալ:
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Դատարանը կարծում է, որ ազատության մեջ լինելով Մամիկոն Ասլանյանը կխոչընդոտի գործի
քննությանը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է 2021 թվականի դեկտեմբերից:
Նրան մեղադրում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անձնական այլ
դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար: