
Տարվա ամենախոշոր բռնկումն է տեղի ունենում Արեգակի վրա
Տարվա ամենախոշոր բռնկումն է տեղի ունենում Արեգակի վրա․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Տարվա ամենամեծ բռնկումը։ Աճում է»,- ասվում է լաբորատորիայի Telegram-յան ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Լաբորատորիայի համաձայն՝ բռնկումն արդեն գերազանցել է X5.0 բալը և շարունակում է աճել։
Նախկինում տարվա ամենաուժեղ բռնկումը համարվում էր X2.7 բալը, որը տեղի է ունեցել մայիսի կեսերին։

