Ալբերտ Արմենակյանի «Brave Heart»-ը՝ ամենադիտված երգը «Մանկական Եվրատեսիլ»-ի յութուբյան էջում
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի «Brave Heart» երգը, որը պատմում է երազանքի, սիրո և քաջության մասին, դարձել է մրցույթի յութուբյան էջում ամենադիտված տեսահոլովակը։ Նոյեմբերի 11-ի ժամը 17։00-ի դրությամբ այն հավաքել է ավելի քան 430 հազար դիտում։
«Brave Heart»-ն առանձնանում է պարզ, բայց ազդեցիկ երաժշտությամբ և հստակ հաղորդագրությամբ՝ հավատալ սեփական ուժերին։ Տեսահոլովակը գնահատվել է նաև իր պրոֆեսիոնալ բեմականությամբ և բարձր որակի նկարահանումներով։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։


