
Ալիևը զանգահարել է Էրդողանին և ցավակցել թուրքական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ցավակցություն հայտնել ադրբեջանա-վրացական սահմանին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի կապակցությամբ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք խորապես ցնցված ենք Գյանջա քաղաքից (Գանձակ – Խմբ․) թռիչք կատարած Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զինծառայողների մահվան լուրից», – ասվում է ուղերձում։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Վրաստանում Ադրբեջանից թռիչք կատարած C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման մասին։


