31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դպրոցում 50 տարի դասավանդել է պապաս, 30՝ տարի տատս, աշխատել է նաև մայրս․ Նարեկ Կարապետյան

Դպրոցում 50 տարի դասավանդել է պապաս, 30՝ տարի տատս, աշխատել է նաև մայրս․ Նարեկ Կարապետյան

Իմ մեջքի հետևում մի դպրոց է, որտեղ 50 տարի դասավանդել է պապաս, 30՝ տարի տատս, աշխատել է նաև մայրս․ Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծում է, որ իր ու իր ընտանիքի առօրյան կապված է դպրոցի հետ։ Հետևաբար, շարունակում է, կարիք չկա ասելու, թե իրենց համար կարևոր ինչ նշանակություն ունի դպրոցը կամ դպրոցաշինությունը։

«Չնայած ներդրումներին, որ արել ենք տարբեր համայնքներում՝ դպրոցաշինությունից մինչև տների վերակառուցում՝ մեր գյուղից մարդիկ հեռանում են, որովհետեև աշխատանք չկա, տուն գումար չի մտնում։ Եթե ուզում ենք՝ մարդիկ չհեռանան, պետք է աշխատատեղեր ստեղծվեն։

Այս խնդիրը, գուցե, խիստ ընդգծված չէ Երևանում, բայց մարզերում, որտեղ չկա աշխատատեղ, և այն շրջաններում, որտեղ չկա հանքարդյունաբերություն, այս խնդիրը մասսայական է։ Հետևաբար, ևս մեկ անգամ եկել ենք այն եզրահանգման, որ Հայաստանի համար առաջնայինն աշխատատեղերն են»,- նշում է Կարապետյանը։

Ռազմագերիներ