
Տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն․ Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ դեսպաններին
Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ տեղեկանում ենք ԱԽ քարտուղարի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։ Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ։


