
Զելենսկիի գործողությունները ցույց են տալիս, որ նացիստ է․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր վարքագծով ապացուցում է՝ նացիստական գաղափարախոսության կրողն է։
Ըստ ТАСС գործակալության՝ Լավրովը նշել է, որ Զելենսկին պարբերաբար պարգևատրում է «Ազովի» և այլ նացիստական ստորաբաժանումների զինվորներին։ «Ասացեք տեսնեմ՝ այսքանից հետո ինչպե՞ս վերաբերվեմ այդ մարդուն»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաև քննադատել է արևմտյան երկրների լռությունը Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու արգելքի շուրջ։
ՌԴ արտգործնախարարը հավելել է․ «Ռուսաստանը ճանաչել է այն Ուկրաինան, որըչէր եղել նացիստական, չէր արգելել ռուսերենը և հանդես էր գալիս որպես չմիավորված ու չմիջուկային պետություն»։


