
Ռուբիոն Ֆիդանի և ալ-Շիբանիի հետ քննարկել է Սիրիայի վերակառուցումը և ահաբեկչության դեմ պայքարը
Rubio
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սիրիայի վերակառուցման և ահաբեկչության դեմ պայքարի ջանքերն է քննարկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ասաադ ալ-Շիբանիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Հանդիպումը կենտրոնացած է եղել «տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի շարունակական ջանքերի» վրա։
«Նրանք նաև քննարկել են Սիրիայում անհետ կորած ամերիկացիներին գտնելու ջանքերը։ Պետքարտուղարն ընդգծել է նախագահ Թրամփի հանձնառությունը սիրիացիներին խաղաղության և բարգավաճման հնարավորություն տալու հարցում և նշել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ Սիրիայի վերակառուցմանը աջակցելու համար», – նշվում է հայտարարությունում։
Թրամփը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Սիրիայի առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Թրամփի և ալ-Շարաայի հանդիպումից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը կասեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ համաձայն, այսպես կոչված, «Կեսարի օրենքի», սակայն պահպանել է Ռուսաստանի և Իրանի հետ սիրիական գործարքների արգելքը։


