24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տե՛ր կանգնեք խաղաղություն ապահովելու ձեր մանդատին․ Արցախի ՄԻՊ-ը՝ ռուս խաղաղապահներին

Տե՛ր կանգնեք խաղաղություն ապահովելու ձեր մանդատին․ Արցախի ՄԻՊ-ը՝ ռուս խաղաղապահներին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Վերածննդի հրապարակից դիմեց միջազգային
հանրության բոլոր դերակատարներին։

«Ասում եք՝ մարդու իրավունքներ։ Ես ինչպե՞ս
նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ իրավունք ունեն։ Գեղեցիկ և շքեղ դահլիճներում
մարդու իրավունքների մասին խոսելն այլ բան է, իսկ գործնականում այդ ամենը գործադրելը՝
լրիվ այլ բան։ Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, Արցախում 120
հազար մարդ անմարդակային զրկանքների է ենթարկվում»,- ասել է Ստեփանյանը։

ՄԻՊ-ը շեշտեց՝ այլևս խոսելու ժամանակը չէ,
հիմա պետք է ձեռնարկել հստակ գործողություններ։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Գեղամ Ստեփանյանն ասաց
«Մեզ խաղաղություն էր խոստացվել, խաղաղությունն ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի
խախտումների արձանագրումը չէ, խաղաղությունը՝ սեփական հայրենիքում պատանդառված և ամեն
ինչից զրկված լինելը չէ: Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն,
ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով: