21 Նոյ
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով

Ադրբեջանում սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով

Ադրբեջանում պահեստազորից զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով։

Համապատասխան օրինագիծը քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի՝ 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:

Ռազմագերիներ