
«Զանգեզուրի միջանցքի» իրագործելիությունը մնում է բաց. Մոլդովայի փոխվարչապետ
Ադրբեջանի միջով ուղիղ միջանցքների հարցը, այդ թվում՝ ապագա «Զանգեզուրի միջանցքը», ինչպես նաև Ռումինիայի և Թուրքիայի միջով գործող տրանսպորտային ուղիների իրագործելիությունը մնում է բաց. տարբերակների մեծ մասը չափազանց թանկ է: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է Մոլդովայի ենթակառուցվածքների նախարար և փոխվարչապետ Վլադիմիր Բոլեան։
Նախարարի խոսքով՝ Մոլդովան ակտիվորեն մասնակցում է ԵՄ Սևծովյան նախաձեռնությանը, և տարածաշրջանում դինամիկան անմիջականորեն ազդում է Ադրբեջանի, Հարավային Կովկասի և դրանց միջոցով՝ Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների վրա։


