27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սարաևոն նախատեսում է ռազմական համագործակցության համաձայնագիր կնքել Բաքվի հետ

Սարաևոն նախատեսում է ռազմական համագործակցության համաձայնագիր կնքել Բաքվի հետ

Բոսնիա և Հերցեգովինան ակնկալում է պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Զուկան Հելեզն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։

«Այսօրվա հանդիպումը հաստատում է մեր համատեղ ցանկությունը՝ խորացնելու Բոսնիայի և Ադրբեջանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը։ Այսօր մենք ստորագրել ենք մտադրությունների նամակ, որում երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել ավարտել Բոսնիայի Նախարարների խորհրդի և Ադրբեջանի կառավարության միջև պաշտպանական համագործակցության համաձայնագիր կնքելու իրավական ընթացակարգերը»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ կողմերը նաև ստորագրել են երկու երկրների միջև 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր, որն ուրվագծում է համատեղ պաշտպանական գործունեությունը։ Ծրագիրը ներառում է համատեղ վարժանքներ, փորձի փոխանակում և այցելություններ՝ «ուղղված գործընկերության ամրապնդմանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խթանմանը»։

Հելեզը հավելել է, որ համագործակցությունը զգալի ներուժ է առաջարկում նոր պայմանագրերի և արտադրության ավելացման համար, ինչը կնպաստի պաշտպանական կարողությունների զարգացմանը և կամրապնդի Բաքվի և Սարաևոյի միջև տնտեսական կապերը։

Ռազմագերիներ