22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շանսեր կան, բայց քիչ են, պետք է պայքարել․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա հանդիպման մասին

Շանսեր կան, բայց քիչ են, պետք է պայքարել․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա հանդիպման մասին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

Նշենք, որ նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը։

Մելիքյանը ընդգծել է, որ թիմը հոգեբանորեն պատրաստ է խաղին։ Նաև ավելացրել է, որ, իհարկե, կցանկանար, որ վաղը հաղթի հավաքականը։ «Բայց թիմը պատրաստ է թե՛ հաղթանակի, թե՛ ոչ-ոքիի, թե՛ պարտության. Կարևորը պայքարելն է և նախորդ հանդիպումների սխալները շտկելը»,- նշել է Մելիքյանը։

Մելիքյանը շեշտել է նաև, որ հաղթելու շանսերը, թեև քիչ են, բայց կան, և պետք է պայքարել։ «Ես հավաքական չեմ եկել միայն ա՛յս աշնանը խնդիրներ լուծելու համար։ Մարզչական շտաբի և թիմի հետ միասին կենտրոնացած ենք արդյունքի վրա, ու դրա համար էլ կպայքարենք»,- ամփոփել է մարզիչը։

Ռազմագերիներ